最初の200行です。
Ինչի՞ց սկսել:
Կարծում եմ՝ արժե սկսել նրանից, որ…
ես այն եմ, ինչ կամ, նրա շնորհիվ, թե որտեղից եմ սերում:
Էթերնիան անսպառ գեղեցկության մոլորակ է:
Այնտեղ կան այնպիսի բաներ, որոնք լինում են միայն հեքիաթներում:
Էթերնիայում այդ ամենն իրական է:
Գրիֆոններ, վիշապներ, խոսող վագրեր…
Կախարդված անտառներ, բոցավառվող անապատներ, ճախրող կղզիներ․ ինչ ասես չկա:
Ես թմրանյութի տակ չեմ, երդվում եմ:
Իսկ հետո՝ այնտեղ կա Գրեյ Սքալ ամրոցը:
Հայրս մի անգամ ինձ ասաց, որ Էթերնիան տիեզերքի սիրտն է:
Իսկ Գրեյ Սքալը՝ այդ սրտի սիրտը:
Եվ ստացվում է, որ…
այդ սրտի սրտի սիրտը Գրեյ Սքալ ամրոցի ուժն է:
Ասում են՝ դրա օգնությամբ մարդը կարող է դառնալ աստծո պես հզոր:
Այդ ուժը զետեղեցին մի հատուկ առարկայի մեջ՝
հնագույն մի թրի, որին տվեցին Ուժի Թուր անունը:
Այո, գիտեմ, այնքան էլ հնարամիտ չէ:
Ըստ լեգենդի՝ երբ Էթերնիային պաշտպանություն պահանջվի,
կհայտնվի մի հերոս, որը կտիրանա այդ թրին,
և… դե, դասական ձևով՝ կկիրառի այն:
Էպիկորեն:
Մինչ այդ օրը թուրը պահվում էր ամրոցում՝
Կախարդուհու աչալուրջ հսկողության տակ:
Շատ իմաստուն, հնագույն և…
անկեղծ ասած, մի փոքր վախեցնող, բայց միևնույն ժամանակ՝ թույն: Իրոք թույն:
Հարյուրավոր տարիներ Գրեյ Սքալ ամրոցը մնացել է իմ նախնիների պաշտպանության տակ:
Այո, ես սերում եմ մեծ հերոսների շատ տպավորիչ տոհմից:
Ազնիվ, ուժեղ, անվախ:
Դե մա՜մ, ես չեմ ուզում կռվել:
Շուրջս բոլորն ինձնից մեծ են ու ուժեղ:
Եվ ես վատ շարժողական ռեֆլեքսներ ունեմ:
-Հիմարություն: Ո՞վ է քեզ նման բան ասել: -Քրինջերը:
Բայց դա ճշմարտություն է: Նա ամենափոքրն ու թույլն է:
Հրաշք է, որ նա մինչև հիմա ոչինչ չի կոտրել: Եվ չի մահացել:
Եվ ի՞նչ է մտադիր անել արքայազնը մարզումների փոխարեն, հը՞մ:
Դե չգիտեմ, ուղղակի հանգստանալ ու խաղալ Քրինջերի հետ:
Գնա, գնա: Եթե ձանձրանամ, ես մանվածքի կծիկ կգտնեմ:
Կարող էիր ձևացնել էլ:
Կարո՞ղ եմ մնալ:
Գնա՛: Հենց հիմա:
Ուշադրությո՛ւն, Էթերնոսի լավագույն որդիներ ու դուստրեր:
Պարտվածների համար հուշարձաններ չեն կանգնեցնում,
վախկոտների պատվին փողոցներ չեն անվանակոչում,
իսկ «ես շատ եմ փորձել»-ի համար մրցանակներ չեն տալիսԼ
Այս հողը, այս ամրոցը և նույնիսկ դուք ինքներդ
մինչև հիմա ողջ եք միայն նրանց շնորհիվ, ովքեր հաղթել են կռվում:
Ես՝ Նորին Մեծության թիկնապահս, միշտ հաղթող եմ դուրս եկել:
Իմ շնորհիվ եք բոլորդ այստեղ:
Ես փրկել եմ ձեր ծնողների հետույքները,
փրկել եմ ձեր հարևանների հետույքները և ձեր հարևանների ծնողների հետույքները․
մի խոսքով՝ շատ հետույքներ: Կարճ ասած՝ ես կռվել եմ ձեզ համար,
իսկ հիմա դուք եք կռվելու: Ձեր ռեֆլեքսներն արագ են,
ճշգրտությունը՝ կատարյալ, իսկ մկանները՝ պինդ,
ինչպես պողպատը:
Ո՞վ կասի ինձ՝ ի՞նչ է սա:
Դա ձող է:
Դա մենք առանց քեզ էլ ենք տեսնում:
Էլ ո՞վ կասի:
Թիլա՞:
Մեր ձեռքերը:
Ապրե՛ս:
Դրանք ձեր ձեռքերն են: Բառացիորեն ձեր իսկ շարունակությունը:
Ուրեմն, բաժանվել զույգերի: Զինվել:
Որպեսզի ձեր մաշկը ծաղկի կապտուկներով: Արագ, արա՛գ:
Որպեսզի քթերից արյուն հոսի: Որպեսզի կաթնատամները թափվեն:
Ամո՛ւր կանգնիր:
-Հե՛յ, Դիան: Կուզե՞ս ինձ հետ զույգ… -Իրական կռվում արդեն երկու անգամ սատկած էիր:
-Ադա՛մ: -Մի՛ նայիր գետնին:
Նայի՛ր նրա աչքերին, նախքան դեմքին հարվածելը:
Պաշտպանվիր, թե չէ կսկսեմ ավելի ուժեղ խփել:
Միգուցե՞ բառերով ամեն ինչ լուծենք:
Կարո՞ղ է տարաձայնությունները բառերով լուծենք:
Լավ: Թիլա:
Ա՜: Ես կարծում էի, թե մենք ընկերներ ենք:
Դե սա ընկերական է:
Դունքան:
Ի՞նչ կզեկուցես մեր երիտասարդ մարտիկների մասին:
Նրանք ընդունակ են և ջանասեր, Տեր իմ:
Բոլո՞րը:
Մի՛ պարիր, Ադամ:
-Դե՛: -Կռվում ենք: Կռվում ենք:
Նա ծաղրածուի տեսք ունի:
Ես խոստացել էի նրանից տղամարդ կերտել, ես կանեմ դա:
Այո: Բայց ինչպիսի՞:
-Ադա՛մ: -Վերջ: Հանձնվի՛ր:
Ահա, նա զինաթափեց նրան:
Իրական կռվում ոչ ոք չի զիջի:
Ես հաղթեցի՛: Հաղթեցի՛: Հաղթեցի՛:
Ապրե՛ս: Դե վերջ: Հերի՛ք է հիմարանաս, Ադամ:
Որդի՛ս:
Մենամարտի՛ր ինձ հետ: Թրերով:
Բարձրացրո՛ւ:
Սկսեցինք:
Պաշտպանվի՛ր:
Հայրիկ:
Հայրի՛կ:
Այս աշխարհում թույլերի համար տեղ չկա, որդիս:
Այո, հայրիկ:
Կրկնի՛ր:
Այս աշխարհում թույլերի համար տեղ չկա:
Ադա՛մ: Վե՛ր կաց:
Դե՛:
Դու ընկար,
բայց ոտքի կանգնեցիր ու ավելի ուժեղացար: Հասկացա՞ր:
Վանի՛ր թուլությունը:
Երբ նա շրջվի, կտեսնի քեզ:
Եվ դու ցույց կտաս, որ կարող ես հարվածն ընդունել:
Նա չի տեսնի վախեցած փոքրիկ տղայի:
Նա տղամարդ կտեսնի:
Ո՞ւմ կտեսնի նա:
-Տղամարդու: -Ճիշտ է: Նայի՛ր:
Հիմա կշրջվի:
Գնա՛ զբոսնիր:
Ներկայացումն ավարտված է: Անցե՛ք գործի, առա՛ջ:
-Ադա՞մ: -Ինչպե՞ս գտար ինձ:
Եկա հետևիցդ:
Ես առհասարակ այստեղ էի եկել մենակ մնալու, այնպես որ…
Մի՛ եղիր այսքան նվնվան:
Ես չեմ կարծում, թե դու թույլ էիր
այսօրվա մարզման ժամանակ:
Հայրս այդպես է կարծում:
Սա ի՞նչ է, Կախարդուհի՞ն է:
Ինչի՞ն է նա նայում:
Արքա՛ Ռանդոր, մեզ վրա հարձակվել են:
Ինձ մոտ ամեն ինչ վերահսկողության տակ է, Տե՛ր իմ:
Արքայական թիկնազորը պատրաստ է սրան:
Երդվում եմ Ձեզ…
մենք կպաշտպանենք և՛ Ձեզ, և՛ Ձեր ընտանիքին:
Ես կուղեկցեմ ձեզ Գրեյ Սքալ: Պահակազո՛ր:
Ամեն ինչ լավ է:
Գնացի՛նք:
Թիլա՛: Գնացի՛նք:
Հայրի՛կ…
ես վախենում եմ:
Որտեղի՞ց գիտես այդ բառը: Ինձանից չես սովորել:
Ամեն ինչ լավ կլինի, արևս:
Ինչ էլ որ պատահի, քանի դեռ ես քեզ հետ եմ, դու վախենալու ոչինչ չունես: Հասկացա՞ր:
Գնացի՛նք: Արագ:
Հիմա գնացե՛ք: Այնտեղ, այնտեղ:
Նրանք չափազանց շատ են:
Մեծ բանակը նշանակում է միայն մեկ բան՝
ավելի շատ թիրախ:
Գնացի՛նք, գնացի՛նք:
Իմ հետևի՛ց:
Հիմա աջ:
Պարզապես սպասեք այստեղ:
Փխրուն ստվարաթղթե մարտիկներ:
Տե՛ր իմ: Գնացե՛ք՝ առանց կանգ առնելու:
Արա՛գ: Ես նրա հարցերը կլուծեմ:
Դե ինչ, արի ճակատ ճակատի բախվենք:
Ո՞ւր այսպես արագ:
Ինչպե՞ս համարձակվեցիր գալ իմ քաղաք: Դու գոնե գիտե՞ս՝ ով եմ ես:
Եվ ո՞վ ես դու:
Ես Դունկանն եմ՝ Արքայական Թիկնազորի Հրամանատարը:
Գրողը տանի, զենքի վարպետ…
Իսկ այսօր…
Իսկ այսօր…
դու պարտվեցիր:
Պա՞պ: Պա՞պ:
Ի՞նչ եղար, վե՛ր կաց: Ոտքի՛ կանգնիր: Դե՛:
Թի՛լա…
ես պարտվեցի…
Գնացի՛նք:
Դիմացի՛ր:
Այս գիշեր Ռանդորի կառավարումը կավարտվի:
Դու այնքան հավատացիր սեփական ուժիդ, որ դադարեցիր վախենալ մութ ստվերներից:
Իսկ դա ե՛ս էի:
Ե՛ս էի ստվերը:
Տիեզերքի ամենահեռավոր, ամենամութ անկյուններում…
ես թաքնվել էի:
Իսկ այժմ ես դուրս եմ գալիս լույսի ներքո,
որպեսզի դու կարողանաս տեսնել քո անկումը:
Գնացեք: Հետ չնայե՛ք:
Ադա՛մ, մի՛ վախեցիր, տղաս: Ես կպաշտպանեմ ձեզ:
Ուժե՛ղ եղիր: Ես նրանց կպահեմ:
-Պա՞պ: -Գնացե՛ք:
Պա՛պ:
Ի՞նչ ես անելու ինձ հետ, դև:
Ես պատրաստվում եմ պարզապես կտրել քո գլուխը:
Ինչ ուզում ես արա ինձ հետ․ Էթերնոսը երբեք քոնը չի դառնա:
Քո պալատն ընդամենը աղյուս ու ապակի է,
թագը՝ ընդամենը խաղալիք:
Ոչ, ես ծարավ եմ քո թաքնված ուժին:
Էվիլի՞ն:
Օ՜, Էվիլի՛ն:
Ինչպիսի՜ ճառ, Լո՛րդ Սկելետոր: Պոետիկ էր:
Վերջ, տարե՛ք նրան: Նա այլևս ոչ ոք է:
Հենց որ արևը ծագի,
ողջ Էթերնիան կիմանա իմ հաղթանակի մասին:
-Այսքանը: Ես վերջացրի: -Այո, իհարկե, տեր իմ:
Երբ ես այսպես վեր եմ պարզում բռունցքս, նշանակում է՝ վերջացրել եմ:
Դա… է… կրեշչենդոն:
Մենք կհիշենք ապագայի համար, Տեր իմ:
Նրանք մոտ են:
Գրեյ Սքալը կընկնի:
Ոչ: Այն կդիմանա:
Բե՛ր ինձ թուրը, զավակս:
Արա՛գ: Շտապի՛ր:
Դու պետք է տանես այն անվտանգ վայր: Որևէ շատ հեռու տեղ:
No comments yet. Be the first to leave one.