Las primeras 200 líneas.
ԴԵՏԵԿՏԻՎ ՈՉԽԱՐՆԵՐԸ
Սիրելի՛ Ռեբեկա,
…ես գիտեմ, որ դու շատ հարցեր ունես:
Ես նույնպես:
Իրոք որ, կյանքը լի է գաղտնիքներով:
Բայց եթե անգամ լիներ մեկ պատասխան Տիեզերքի բոլոր հանելուկներին,
երջանկության միակ գաղտնիքը,
ինձ համար կհնչեր այսպես․
Ոչխարներ:
Չէ, լուրջ:
Իսկապես` ոչխարներ:
Լավ, լավ, գալիս եմ:
Նախորդ նամակում հարցրել էիր՝ արդյո՞ք իմ ոչխարների մեջ կան յուրահատուկներ:
Դե, նրանք բոլորը յուրահատուկ են, դրա համար ես յուրաքանչյուրին անուն եմ տվել
Օրինակ`
երկու կռվարար երկվորյակներին անվանել եմ Ռոնի և Ռեջի:
Իսկ հպարտ, լրջամիտ ոչխարին՝ Սըր Ռիչֆիլդ:
Ամպիկն ամենափափուկն է:
Նա իմ աստղիկն է:
Զորան ամենահետաքրքրասերն է:
Մոփլը ամենահամբերատարն է:
Եվ Բրդաչքը…
Դե, որովհետև ավելի լավ բան չմտածեցի:
Եվ… Այո, ես ասացի, որ բոլորը յուրահատուկ են,
բայց պետք է խոստովանեմ, որ իմ երկու ոչխարները ամենայուրահատուկն են
Ահա Սեբաստիանը:
Իմ ամենախոշոր ոչխարը,
Ինչպես և ես, նա միայնակ է:
Ինչ-որ պահի նա ինչ-որ տեղ է գնում…
բայց անխտիր… վերադառնում է:
Եվ, վերջապես, Լիլին:
Իմ խելոքը:
Միշտ ասես կարդում է մտքերս
ու սրտիս զգացմունքները:
Նա, ինչպես ոչ ոք, պարգևում է ինձ այն
հանգստությունը, որը հայտնի է միայն հովիվներին
Հանգստություն, որը գալիս է,
երբ խնամում ես աշխարհի ամենաբարի արարածներին:
Ամեն օրը սկսվում է նրանց առողջության մասին հոգ տանելով:
ԿԵՐ ՈՉԽԱՐՆԵՐԻ ՀԱՄԱՐ
Ես նրանց լավ եմ կերակրում…
խուզում եմ…
Փորձում եմ հնարավորինս զբաղեցնել:
Երբ ես արթնանամ, Դե, ես գիտեմ, որ ես կլինեմ
Կլինեմ այն մարդը, ով արթնանաում է քո կողքին
Եվ ես նրանց դեղամիջոց եմ տալիս, որը նրանք հաստատ կգովեին…
…եթե խոսել իմանային:
Ժամանակն է դեղ խմելու, եղբայր: Ապրե՛ս:
Իսկ երբ գործերն ավարտված են, և արևը մայր է մտնում,
ես գիրք եմ ընտրում, որպեսզի բարձրաձայն կարդամ նրանց համար:
Դետեկտիվ վեպեր, միստիկա: Այն ամենը, ինչ ինքս պաշտում եմ:
«Ես գիտեմ, թե երբ են սպանել Ռոդնի Հոլլինգսհեդին,
և ես գիտեմ, թե ով է իսկական մարդասպանը»։
Ինձ դուր է գալիս մտածել, որ նրանք հետևում են սյուժեին, բայց…
…ես հասկանում եմ, որ որքան էլ հրաշալի լինեն նրանք, նրանք ընդամենը…
ոչխարներ են:
Ո՛չ, այսքանով վերջ:
Դե: Առաջ ընկեք:
Հանգուցալուծումը վաղը կկարդամ:
Դե ինչո՞ւ նա կանգ առավ։
Այնտեղ արդեն պետք է տային մարդասպանի անունը:
Ծաղրանք է: Դա սպասուհի՞ն է, այո՞:
Իհարկե, սպասուհին է:
Ո՛չ, ո՛չ, ո՛չ: Մարդասպանը այգեպանն է:
Անընդհատ խոտ է հնձում, բայց երբեք չի ուտում այն:
Կասկածելի է:
Պարզից էլ պարզ է՝ բժիշկն է մեղավոր:
Դե չէ, այն կասկածելի մորաքույրն է:
Կասկածելի մորաքույրը նախանցյալ վեպում էր, հանճա՛ր:
Չեմ հավատում, որ մենք նույն ծնողներից ենք:
Օ՜, դե վերջ:
Այո՛:
Նորից սկսեցին:
Դուք բոլորդ… սխալվում եք:
Ես կռահել էի դեռ երկու գլուխ առաջ:
Ըհը՜, ըհը՜: Սպասուհի՞ն:
Դե ո՛չ:
Եղբորորդին՝ Բերթի Հոլլինգսհեդը:
Բայց Լիլի, չէ՞ որ դետեկտիվն ապացուցեց, որ Բերթի Հոլլինգսհեդի դեմ բոլոր
հանցանշանները շինծու են, և դրանք կեղծել է իսկական մարդասպանը:
Հենց դա է որ կա:
Ախր դա ակնհայտ է:
Որպեսզի խուսափի մեղադրանքից, նա ինքն է կեղծել հանցանշանները:
Բերթի Հոլլինգսհեդը՝ ահա իսկական մարդասպանը:
Է՜յ: Այդպես արդար չէ:
Վաղը Ջորջը կվերջացնի վեպը, և դուք կտեսնեք:
Իսկ ես կարծում եմ՝ սպասուհին է:
«Բերտին հիանալի գիտեր, որ ըստ օրենքի,
մարդուն չի կարելի երկու անգամ դատել նույն հանցագործության համար:
Ուստի, մեղադրանքից խուսափելու համար, նա ինքն էր կեղծել հանցանշանները:
Բերթի Հոլլինգսհեդը՝ ահա իսկական մարդասպանը»։
Իմ ոչխարների մեծ մասն օրերն անցկացնում է կա՛մ ուտելով,
կա՛մ ուտելիքի մասին մտածելով:
Բայց ես ունեմ երեք չարաճճի գառնուկ՝ անսպառ էներգիայով:
Ուրախ ու անհոգ փոքրիկներ, որոնք ծնվել են գարնանը:
Առհասարակ, գրեթե բոլոր գառնուկները ծնվում են գարնանը:
Սակայն ես ունեմ մեկ գառնուկ, որը ծնվել է ձմռանը:
Օ՜: Ողջո՛ւյն:
- Ես Դեյզին եմ: - Ես Օլիվերնը:
- Ես Փիքլզն եմ: - Իսկ քո անունն ի՞նչ է:
Ը՜մ, ես անուն չունեմ:
Կուզե՞ս մեզ հետ խաղալ:
Ո՛չ: Ո՛չ: Կորի՛ր այստեղից:
Չհամարձակվե՛ք խաղալ ձմեռային գառնուկի հետ:
Նրա տեղը մեր հոտում չէ:
Միայն ոչխարներին հասկանալի պատճառներով,
հոտը հաճախ մերժում է ձմռանը ծնված գառնուկին:
Հանգիստ: Արի ինձ մոտ:
Երևի որովհետև ձմեռային գառնուկները… ուրիշ են:
Գերազանց է: Կեր:
Ես հարց ունեմ:
Ինչո՞ւ է Ջորջը միշտ այդպես փայփայում նրան:
Պարզապես Ջորջը ոչխար չէ:
Եվ նրան չեն բացատրել ձմեռային գառնուկների մասին:
Օ՜, և վերջինը․ Եթե ընդունես իմ հրավերը,
ես ապրում եմ Դենբրուք քաղաքից ոչ հեռու:
Այստեղ կան իրենց յուրահատուկ տիպարները:
Օրինակ…
Ողջո՛ւյն, Կալեբ:
Կալեբը նույնպես հովիվ է:
Բարի լույս:
Չեմ սիրում նրան:
Հեմը՝ մսագործը:
Նրան շատ չեմ սիրում:
Բեթը՝ հյուրանոցի տիրուհին:
Նա ինձ չի սիրում:
Օ՜, տեղնուտեղը կսպանեի:
Թիմը՝ ոստիկան:
ՇՈԿԵՐ
Հիմարիկ է:
Եվ քահանա Հիլքոութը, որն իրեն մարդկանց հովիվ է երևակայում:
Մենք բարդ հարաբերություններ ունենք:
Իսկ այսօր կկարդանք… կորած ոչխարի առակը:
Ջո՛րջ, որոշեցիք միանա՞լ:
Տիրոջ տանը բոլորի համար տեղ կա:
Անգամ մսագործների՞, հը՞:
Դե, ես այստեղ անելու բան չունեմ:
Ես եկել եմ պարտքս վերադարձնելու:
Հին ու բարի Ջորջ:
Հին ու բարի Ջորջ:
Բայց բավական է մարդկանց մասին խոսել:
Ես ուզում եմ քեզ ցույց տալ իմ հոտը:
Նրանք երազում են քեզ տեսնել:
Եվ ես նույնպես:
Շուտ արի:
Սիրով՝ Ջորջ:
Ամպի՞կ
Ես հարց ունեմ:
Խատուտիկներից իմ թարթիչներն էլ այսպես սիրո՞ւն կլինեն:
Ոչ, թարթիչների համար դրանք անօգուտ են…
բայց… բրդի հետ հրաշքներ են գործում:
Նայի՛ր Բրդաչքին:
Նա միայն խատուտիկներ է ուտում:
Օ՜, ահա թե սա ինչ է: Պարզ է:
Պետք է մի քիչ խատուտիկ թողնել Սեբաստիանի համար: Նա արդեն մեկ շաբաթ է թափառում է:
Ու ի՞նչ: Նոր Ջորջը նրան բերել էր անհայտ տեղից,
իսկ նա սկսեց անընդհատ քաղաք գնալ:
Դե թող սոված մնա:
Այն, որ մենք նրան չենք հետաքրքրում, չի նշանակում, որ չպետք է նրա մասին հոգ տանենք
Սեբաստիանը մեր հոտի մի մասն է:
Օ՜, օ՜, նայե՛ք: Կալեբն է:
Շնիկնե՛ր: Շնիկնե՛ր: Շնիկնե՛ր:
Շնիկնե՜ր, շնիկնե՜ր, շնիկնե՜ր, շնիկնե՜ր, շնիկնե՜ր:
Կալե՛բ: Բոլորդ այստե՛ղ:
Օ՜, ես միշտ խենթանում եմ նրա հոտից:
Բրդյա սվիտերների բույր է:
Ը՜մ: Եվ նրանք այնպես գեղեցիկ են ներկված:
- Տա՞նն ես: - Գնա՛ այստեղից:
Հրաշալի է:
Նա այնքան նոր է, գեղեցիկ և փայլուն:
Մտածում ես այն, ինչ ե՞ս:
- Ուզում եմ պոզահարել: - Ես էլ եմ ուզում, էլ չեմ համբերում:
Ռե՛ջի: Ռո՛նի:
Դուք գիտեք կանոնները: Մենք պոզահարում ենք միայն այն դեպքում, եթե
Եթե պոզահարելու համար ծանրակշիռ պատճառ կա:
Ահա, այսպես:
Կալեբն այս ամիս արդեն երրորդ անգամ է գալիս
Եվ նրա նպատակը կարող է լինել միայն մեկը:
Միավորել հոտերը:
- Միավորել հոտերը: - Նոր ոչխարներ:
- Նոր մարգագետիններ: - Եվ շնիկնե՞ր:
- Ես դեռ մտածում եմ: - Ինչքա՞ն կարելի է մտածել…
Ես քեզ հնարավորություն տվեցի, բայց դու ինձ խաբեցիր, Կալե՛բ:
- Է՜յ: է՜յ: - Ինձնից հեռու մնա:
Դե, կարծես թե հոտերի միավորում չի լինելու:
Ես այնքա՜ն ուրախ էի: Իսկ հիմա ինձ համար տխուր է և դառը:
Ուզում եմ ամեն ինչ մոռանալ:
Համաձայն եմ: Լրիվ հիասթափություն է:
Եվ այսպես, ժողովո՛ւրդ,
մեր ընտրությունն է՝ երեք հաշվին մոռանալ Կալեբի ժամանումը:
Մեկ… երկու…
Բա Մո՞փլը: Նա չի կարողանում մոռանալ:
Ինչո՞ւ:
Խեղճ Մոփլ:
Նա ծնվել է սարսափելի արատով:
Ի տարբերություն մեզ՝ նա չի կարող ընտրել ինչ-որ բանը մոռանալ:
Օ՜, այո:
Մո՛փլ, երբ մենք մոռանանք, խնդրում եմ, չհիշեցնե՛ս մեզ այդ մասին:
Համոզվա՞ծ ես: Սա հո մղձավանջ չէ՞:
Դե, հաճելի բան էլ քիչ կա, այսպես ավելի լավ կլինի:
No comments yet. Be the first to leave one.